Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր՝ ապրիլի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Ակնկալվում է, որ այցի շրջանակներում Բայրամովը կմասնակցի եւ ելույթ կունենա Մինսկում ապրիլի 12-ին սպասվող ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, ինչպես նաեւ կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին չի մասնակցի։