Ռուսաստանի արտգործնախարարություն է հրավիրվել Մոսկվայում Ավստրիայի դեսպան Վերներ Ալմհոֆերին, որտեղ նրան տրվել է բողոքի նոտա՝ կապված Վիեննայից երկու ռուս դիվանագետների արտաքսման հետ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստում։
Ի պատասխան վտարման՝ ՌԴ ԱԳՆ-ն ավստրիացի մեկ դիվանագետի, ում անունը չի նշվում, «պերսոնա նոն գրատա»՝ «անցանկալի անձ» է հայտարարել։
Ավստրիան մարտի 13-ին «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել երկու ռուս դիվանագետների։ Երկրի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դա արվել է իրենց դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեության պատճառով։ Այն դիվանագիտական լեզվով կոչվում է դիվանագիտական քողի տակ գտնվող իրականացվող լրտեսություն։ Երկու ռուս դիվանագետները երկրի տարածքը պետք է լքեին մարտի 19-ին։
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ դիվանագետների արտաքսումը «էլ ավելի է խորացնում այն ճգնաժամը, որի մեջ գտնվում են երկկողմ հարաբերությունները»: Ավստրիան Ռուսաստանի կողմից ներառվել է այսպես կոչված անբարյացակամ պետությունների ցանկում՝ Մոսկվայի դեմ Ուկրաինա ներխուժելու համար սահմանված պատժամիջոցների պատճառով։