Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին նախօրեին՝ մարտի 11-ին այցելել է Կապանի օդանավակայան, որից հետո լուսանկար հրապարակելով X-ի իր էջում հայերենով գրել է․ «Այց Սյունիքի մարզի Կապանի օդանավակայան, որը Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածք է»։
Այց Սյունիքի մարզի Կապանի օդանավակայան, որը Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածք է: pic.twitter.com/rE8nTzcQNl
— Olivier Decottignies (@O_Decottignies) April 11, 2024
Նախորդ տարվա օգոստոսի18-ին, երբ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Կապան-Երեւան կանոնավոր չվերթներ իրականացնելու մտադրությունների մասին եւ որոշեց անձամբ ուղեւորվել այնտեղ, այցից րոպեներ անց ադրբեջանական կողմից կրակ էր բացվել օդանավակայանի ուղղությամբ։ Նույնը կատարվել էր նաեւ հաջորդ օրը՝ օգոստոսի 19-ին՝ երբ ինքնաթիռով Կապան էին որոշել ուղեւորվել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրանց վայրէջքից րոպեներ առաջ ադրբեջանական կողմից կրկին կրակոցներ էին հնչել։
Կապանի օդանավակայանից ադրբեջանկան դիրքերի հեռավորությունը 100-200 մետր է։