Հայաստանը պատրաստակամ է տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղության հաստատմանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի հետ ապրիլի 15-ին կայացած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները, վերահաստատելով Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն իսկ համաձայնեցված 3 սկղբունքների վրա»,-ասել Վրչապետը՝ բացատրելով, որ սկզբունքները վերաբերվում են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի դրույթների հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանների սահմանազատում եւ կոմունիկացիաների ապաշրջափակում։
Փաշինյանի խոսքերով առանձնազրույցի ժամանակ նաեւ անդրադարձ են կատարել Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի իրականացումը, ըստ վարչապետի, կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում։