Կարեւոր է, որ Հայաստանը դրական արձագանքի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը ուղղված Ադրբեջանի ջանքերին։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Ուզբեկստանում ընթացող Պարսից ծոցի համագործակցության խորհրդի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջեւ Ռազմավարական երկխոսության երկրորդ նախարարական հանդիպման ժամանակ։
APA գործակալության փոխանցմամբ Բայրամովը իր ելույթում նաեւ խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, ականներից բխող սպառնալիքների եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացից։
Ադրբեջանի ԱԳ նախարարը իր երախտագիտություն է հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության 30 տարիների ընթացքում աջակցել են Ադրբեջանի դիրքորոշմանը, ինչպես նաեւ հետպատերազմյան շրջանում նպաստել են շինարարական եւ ականազերծման աշխատանքներին։