Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը իսպանական Onda Cero ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Մերձավոր Արեւելքը կանգնած է «անդունդի եզրին», եւ Իսրայելի եւ Իրանի միջեւ լարվածության թուլացման կոչ է արել:
«Մենք կանգնած ենք անդուդի եզրին եւ պետք է հետ քայլ կատարենք։ Մենք պետք է սեղմենք արգելակները եւ գործադրենք հետադարձ փոխանցման մեխանիզմը»,- Բորելի խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Դիվանագետը նշել է, որ Իսրայելից պատասխան ակնկալում է ՝ Իրանի աննախադեպ օդային հարձակմանը, սակայն հույս ունի, որ դա հետագա էսկալացիայի պատճառ չի դառնա:
Բորելի խոսքերով Իսրայելի աջակողմյան կոալիցիոն Կառավարության ներսում «խորը բաժանում» է նկատվում՝ կատաղի հաշվեհարդարի ձգտող կոշտ գծերի կողմանկիցների եւ «ավելի չափավոր եւ խելամիտ» խմբակցությունների միջեւ:
ԵՄ գլխավոր դիվանագետը, ով կիրակի ուշ երեկոյան հեռախոսազրույց էր ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ, հարցազրույցի ժամանակ ասել է, որ ԵՄ-ն պետք է հնարավորինս լավ հարաբերություններ ունենա Իրանի հետ՝ չնայած այն պատժամիջոցներին, որոնք դաշինքը սահմանել է Իսլամական Հանրապետության նկատմամբ վիճելի միջուկային ծրագրի եւ այլ խնդիրների պատճառով:
«Բոլորի համար կարեւոր է, որ Իրանը չդառնա միջուկային տերություն, եւ որ Մերձավոր Արեւելքը խաղաղվի»,- ասել է Բորելը։