Վաշինգտոնը չի տիրապետում Իրանին պատասխան հարված հասցնելու Իսրայելի որոշումների մասին տեղեկատվության, եւ չգիտի թե ինչպիսն կարող են լիենլ դրանք։ Այս մասին ABC-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Կիրբին։
«Մենք որեւէ ազդանշան չունենք, այն մասին, թե արդյո՞ք նրանք որեւէ որոշում ընդունել են պատասխան տալու հարցում, եւ թե ինչ կարող են անել»,-ասել Կիրբին եւ հավելել, որ նման որոշումը պետք է կայացնի հենց հրեական պետությունը։
Սպիտակ տան խոսնակը նաեւ կարծիք է հայտնել, որ ապրիլի 14-ի գործողության ընթացքում Իսրայելը «ցուցադրել է իր ռազմական առավելությունը» Իրանի նկատմամբ։
«Իրանն այն ուժը չէ, որին հավակնում է լինել, չունի այդպիսի ռազմական հզորություն»,-ասել է Կիրբին։