Մինչ այժմ ոչ ոք պաշտոնական որեւէ քայլ չի ձեռնարկել Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հակամրտությունները կանգնեցնելու համար՝ ներառյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով նախօրեին՝ ապրիլի 15-ին առաջարկել էր 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ընթացքում բոլոր զինված հակամարտությունները դադարեցնելու գաղափարը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքերով թե՛ նախագահ Վլադիմիր Պուտինը, եւ թե՛ զինվորականները «արդեն բազմիցս են ուշադրություն հրավիերլ այն փաստի վրա, որ Կիեւի ռեժիմը, որպես կանոն, նման գաղափարներն ու նախաձեռնությունները օգտագործում է՝ փորձելով վերախմբավորվել եւ վերազինվել»։
Պեսկովը նաեւ հավելել է, որ իր նշած հանգամանքները զգալիորեն բարդացնում են նման նախաձեռնությունների քննարկման գործընթացը։