ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյաը կայցելի Սաուդյան Արաբիայի Թագավորություն։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
Այցը տեղի կունենա ապրիլի 17-18-ին։ 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա:
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ:
Նախատեսված են Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ նաեւ այլ հանդիպումներ: