Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ կապված վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից երկու երկրների հարաբերություններին վնասող միակողմանի գործողությունների հետ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։
#Azerbaïdjan | La France a décidé du rappel pour consultation de son Ambassadrice en Azerbaïdjan en raison de la poursuite au cours des derniers mois, par l'Azerbaïdjan, d'actions unilatérales dommageables pour la relation entre nos deux pays.
➡️ https://t.co/p4AYNuSeYf pic.twitter.com/jZcQ5Aaz08
— France Diplomatie🇫🇷🇪🇺 (@francediplo) April 16, 2024
Նշվում է, որ դեսպան Անն Բուայոնին ընդունել է նախագահ Էմանուել Մակրոնը, ով զրույցի ժամանակ ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների համար եւ ցանկություն հայտնել Բաքվից պարզաբանումներ ստանալ մտադրությունների շուրջ։
«Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ հարգելով միջազգային իրավունքը եւ երկու երկրների տարածքային ամբողջականությունը»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳ նախարարության հայտարարության եզրափակիչ հատվածում եւ ավելացվում, որ այս ստանդարտացումը օգուտ կբերի ինչպես երկրներին, այնպես էլ ողջ տարածաշրջանին։