Միացյալ Թագավորությունը հուսով է, որ Իսրայելը նվազագույնի կհասցնի Մերձավոր Արեւելքում հակամարտությունների սրման հնարավորությունը Իրանին պատասխան հարվածի ժամանակ, ինչը Լոնդոնն անխուսափելի է համարում: Այդ մասին , Sky News-ի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը, ով պաշտոնական յացով գտնվում է Երուսաղեմում։
«Ճիշտ է համերաշխություն դրսեւորել Իսրայելի հետ, ճիշտ է մեր տեսակետը հստակեցնել այն մասին, թե այժմ ինչ պետք է տեղի ունենա, բայց պարզ է, որ իսրայելցիները որոշում են քայլեր ձեռնարկել։ Հուսով ենք, որ նրանք դա կանեն այնպես, որ նվազագույնի հասցնեն հնարավոր էսկալացիան»,-ասել է Քեմերոնը։
Միացիալ Թագավորության արտաքին գերատեսչության ղեկավարը հանդես է եկել միջազգային հանրության կողմից Թեհրանի նկատմամբ սահմանափակումների կրկնապատկամն օգտին։
«Մենք ցանկանում ենք տեսնել Իրանի դեմ համակարգված պատժամիջոցներ։ Միացյալ Թագավորությունը բազմաթիվ առումներով առաջ է անցել մեր նոր պատժամիջոցների ռեժիմի շնորհիվ»,-ասել է Քեմերոնը։
Նա հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է միասնական ճակատ կազմի տարածաշրջանում Իրանի «չարամիտ գործողությունների» դեմ՝ խոստանալով «հստակ, միանշանակ ուղերձ» փոխանցել «Յոթնյակի խմբի» կողմից: