Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն (USAID) կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական գործողություններից հետո տեղահանված անձանց, ամրապնդելու էներգետիկայի ոլորտը, պայքարելու պարենային անվտանգության խնդիրների դեմ, խթանելու տնտեսական կայունությունը, թվային կառավարումն ու տարածաշրջանային ինտեգրումը եւ պաշտպանելու մարդու իրավունքները։ Այս մասին ասվում է ՄԶԳ ֆեյսբուքյան էջում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նման քայլերը նախաձեռնվում են ապագա սերունդների համար խաղաղ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ Հայաստանի զարգացմանը նպաստելու հանձնառությանը համահունչ։
ԱՄՆ ՄԶԳ-ն նաեւ հիշեցնում էմ1992 թվականից ի վեր` Միացյալ Նահանգները մոտ 3․3 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ է կատարել Հայաստանում՝ ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական աճին եւ դիմակայունությանը աջակցելու, ինչպես նաեւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: