Ադրբեջանի նախագահի օգնական եւ նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքից ռուս խաղապահների արագացված դուրս բերման գործընթացը կատարվում է Մոսկվայի եւ Բաքվի համատեղ որոշման հիման վրա։
«Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից որոշում է կայացվել Ադրբեջանի Հանրապետության տարածքից ժամանակից շուտ դուրս բերել ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին։ Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ այս որոշումը կյանքի կոչելու համար»,-ասել է Հջիեւը պատասխանելով ադրբեջանական Azertac լրատվականի հարցմանը։