Վրաստանի իշխանությունները չեն հրաժարվի «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունելուց՝ չնայած այլ երկրների ներկայացուցիչների քննադատությանը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ինչ վերաբերում է ամերիկացի եւ եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարություններին, ապա շատ ցավալի է, որ այս հայտարարություններից եւ ոչ մեկը մեկ փաստարկ չի պարունակում, կրկնում եմ՝ ոչ մի փաստարկ։ Դուք տեսել եք այս հայտարարությունները, օրինակ, [ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս] Ստոլտենբերգի, [Գերմանիայի կանցլեր Օլաֆ] Շոլցի, Վրաստանում աշխատող կոնկրետ դիվանագետի հայտարարությունները։ […] Նման հանգամանքներում համապատասխան հայտարարությունները հիմք չեն հանդիսանալու մեր որոշումը վերանայելու համար»,-ասել է Կոբախիձեն։
Վրաստանի կառավարության ղեկավարը պատասխանելով ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի եւ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելի համատեղ հայտարարությանը նշել է, որ օրինագիծը ոչ թե կհեռացնի Վրաստանին ԵՄ-ից, այլ ավելի շուտ կմոտեցնի նրան, քանի որ թափանցիկությունը Եվրամիության հիմնական գերակայությունն է։
Այսօր՝ ապրիլի 17-ին հրապարակված Բորելի եւ Վարհելի հայտարարության մեջ ընգծվում էր, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որը չի համապատասխանում ԵՄ հիմնական նորմերին եւ արժեքներին, Վրաստանին հեռացնում են ԵՄ ուղուց։