Թեհրանը դիվանագիտական ուղիներով նախազգուշացրել է Վաշինգտոնին Իսրայելին մոտալուտ հարվածի մասին՝ ի պատասխան Դամասկոսում իրանական հյուպատոսության Իսրայելի ռազմաօդային ուժերի հրթիռակոծման, իսկ հարվածից հետո հայտարարել է, որ չի ցանկանում հետագա սրացում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։
«Մենք ամերիկացիներին հստակ հաղորդագրություններով փոխանցել ենք, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի՝ նախագահ [Էբրահիմ Ռաիսիի] գլխավորությամբ Սիոնիստական ռեժիմին պատժելու որոշումը միանշանակ է եւ վերջնական»,- նախարարի խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը։
Աբդոլլահյանը նշել է, որ «Ճշմարիտ խոստում» գործողությունը հետո, կիրակի գիշերը մոտավորապես ժամը 2:30-ին, դիվանագիտական ուղիներով եւս մեկ ուղերձ է փոխանցել Միացյալ Նահանգներին՝ նշելով, որ Թեհրանը չի ձգտում տարածաշրջանում լարվածության սրման։