Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թեկնածությունը առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնի համար։ Այս մասին ասվում է Եվրամիության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը առաջադրել է ԵՄ 44 պատվիրակությունների ղեկավարների, գրասենյակների ղեկավարների եւ գործերի ժամանակավոր հավատարմատարների՝ առաջիկա դիվանագիտական ռոտացիայի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Դրանում ի թիվս մյուս ներկայացուցիչների թեկնածությունների մասին տեղեկություններին նշվում է․ «Տոյվո Կլաարի թեկնածությունը առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնի համար»։