Ղարաբաղցի հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը անընդունելի է համարում Բաքվի հետ նստել բանակցությունների հենց նրանց առաջարկած օրակարգով․ «Իլհամ Ալիեւը խոսում է, ասենք, ռեինտեգրացիայի մասին։ Թնդանոթի փողի տակ ռեինտեգրացիա չի լինում, բացառվում է։ Շրջափակված, գրեթե պաշարման ռեժիմում ապրող ժողովրդին նման առաջարկություն անել, դա նշանակում է ենթատեքստով ասել, որ թողեք հեռացեք»։