Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է հասարակական, քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանի հետ։
Ո՞վ կեցցե
Պատերազմից հետո բանակը ոչ թե պետք է բասկետբոլի, ֆուտբոլի առաջնություններ կազմակերպեր, «ուռա»-ն փոխարիներ «կեցցե»-ով… բոլորը անհեթեթ են ու ոչ մի բան չեն տալիս։ Դու ուռա կգոռաս, թե՝ կեցցե։
-Ռուսաբանությունները հանում ենք։
-Չէ դա ռուսաբանություն չի, դա տարրական տգիտություն է։ Ենթադրենք՝ հրամանատարն ասում է. «Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության առթիվ»։ Զինվորները գոռում են՝ կեցցե՛։ Կեցցե ո՞վ, հրամանատա՞րը կեցցե, Նիկոլ Փաշինյա՞նը կեցցե, Սուրեն Պապիկյա՞նը կեցցե, թե՞ անկախության օրը կեցցե։ Եթե այդքան ուզում էին ռուսականությունը հանեին, թող «ուռա»-ն փոխարինեին «հուռա»-ով։ Բայց էլի եմ կրկնում, էդ բառերը ինչը ինչով կփոխարինվի, դա բանակի մարտունակության վրա չի ազդում։