Եվրամիությունը ի գիտություն է ընդունում Ադրբեջանից ռուսական խաղաղապահ զորքերի հայտարարված դուրսբերումը։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատարի խոսնակ Պիտեր Ստանոն՝ պատասխանելով ադրբեջանական Turan գործակալության այն հարցին, թե ինչպե՞ս է Եվրամիությունը գնահատում ռուս խաղաղապահների Կեռնային Ղարաբաղից դուրս բերելու որոշումը։
Հաջորդիվ Ստանոն հավելել է, որ «ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին աջակցելուն»։