Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) Իսրայելի հարվածի մասին լուրերի ֆոնին իրանական միջուկային օբյեկտներին հասցված վնասներ չի արձանագրել: Այս մասին ասվում է X-ում գործակալության հաղորդագրության մեջ։
«Գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին շարունակում է ծայրահեղ զսպվածության կոչ անել և պնդել, որ միջուկային օբյեկտները չպետք է թիրախ դառնան ռազմական հակամարտությունների ժամանակ։ ԱԷՄԳ շարունակում է ուշադիր հետեւել իրադարձությունների զարգացմանը»,-ասվում է գրառման տեքստում։
IAEA can confirm that there is no damage to #Iran’s nuclear sites. DG @rafaelmgrossi continues to call for extreme restraint from everybody and reiterates that nuclear facilities should never be a target in military conflicts. IAEA is monitoring the situation very closely. pic.twitter.com/4F7pAlNjWM
— IAEA — International Atomic Energy Agency ⚛️ (@iaeaorg) April 19, 2024