Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ով այնտեղ կուղեւորվի աշխատանքային այցով։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում։
«Նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաեւ մտքերի հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
Նշվում է, որ Պուտինն ու Ալիեւը Բայկալ-Ամուր մայրուղու շինարարության մեկնարկի 50-ամյակի կապակցությամբ կանդիպեն երկաթուղայինի աշխատակիցների հետ։ Կրեմլի կայքէջը նաեւ հիշեցնում է, որ մայրուղու կառուցման հետ կապված հարցերն անմիջականորեն վերահսկել է Ադրբեջանի նախագահի հայրը՝ Հեյդար Ալիեւը։