Ռուսաստանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցելն անիմաստ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական «Спутник», «Говорит Москва» и «Комсомольская правда» ռադիոկայաններին տված հարցազրույցի ժամանակ։
«Մենք լիովին համոզված ենք, որ մեզ անհրաժեշտ է շարունակել հատուկ ռազմական գործողությունը։ Մենք բանակցությունների պատրաստակամությունը ցույց ենք տալիս ոչ թե հանուն գեղեցիկ խոսքերի, այլ որ դա իսկապես այդպես է, բայց Զելենսկու հետ խոսակցություններն անիմաստ են բազմաթիվ պատճառներով»,-նշել է Լավրովը։
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ առաջին բանակցությունները տեղի են ունեցել 2022 թվականի մարտի սկզբին Բելառուսում, սակայն դրանք շոշափելի արդյունքների չեն բերել։
2022 թվականի մարտի 29-ին Ստամբուլում կայացավ բանակցությունների հերթական փուլը, երբ Կիեւը Մոսկվային փաստաթղթային ձեւով ներկայացրել էր ապագա համաձայնագրի սկզբունքները։