Նորվեգիան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման աշխատաքններում ձեռք բերված առաջընթացը։ Այս մասին X-ի իր էջում գրել է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնը։
«Նորվեգիան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատանքներում առաջընթացի մասին հուսադրող լուրերը։ Մենք հուսով ենք, որ հետագայում արագ առաջընթաց կտեսնենք այս կարեւոր աշխատանքում՝ նպատակ ունենալով հասնել այնպիսի արդյունքների, որոնք օգուտ կբերեն երկու երկրներին եւ ողջ տարածաշրջանին»,-գրել է նախարարը։
Norway 🇳🇴 welcomes the encouraging news on progress in the work towards border delimitation between Armenia 🇦🇲 and Azerbaijan 🇦🇿. We hope to see speedy further progress in this important work, aiming for results which will benefit both countries and the wider region.
— Eivind Vad Petersson (@EivindVP) April 21, 2024
Ապրիլի 19-ին Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատման գործընթացում առաջնորդվել Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով։