Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր անձնական շփման ընթացքում, որը կարող է տեղի ունենալ շատ շուտով, կկարողանան քննարկել ընթացիկ հարցերը։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հարցին, թե մտահոգություններ կա՞ն, որ Երեւանը կպահանջի Հայաստանից դուրս բերել 102-րդ ռուսական ռազմակայանը, Կրեմլի ներկայացուցիչը նշել է. «Այս մասին ոչ մի ազդանշան չի եղել»։
«Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս եւ, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,-ասել է Պեսկովը։