Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հարցերով փորձագիտական խմբերը սկսել են սահմանային կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա։
Հայտարարության տեքստում նշվում է, որ գործընթացը իրականացվում է
Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ երկրենրի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։