Իրանի Իսլամական Հանրապետությունը հարգում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանագծման հանձնաժողովի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանանին։
Նա նաեւ հավելել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է սահմանային խնդիրները լուծելուն ուղղված երկու երկրների ջանքերի շարունակությունը՝ «ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում խաղաղ մեթոդների կիրառմամբ»։