Բաքուն համաձայնել է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու Ղազախստանի առաջարկին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով «COP29 եւ կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ։
«Ղազախստանը մեզ դիմել է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպում ընդունելու առաջարկով։ Մենք համաձայնեցինք սրան եւ պայմանավորվեցինք, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանում»,-ասել է Ալիեւը։