Հայաստանն ու Ադրբեջանը այժմ ընդհանուր պատկերացում ունեն խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Այս մասին ապրիլի 23-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով «COP29 եւ կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ։
Ալիեւը իր խոսքում նշել է, որ Բաքուն ու Երեւանը «ավելի մոտ ենք խնդրի լուծմանը, քան երբեւէ», որին հնարավոր չէր հասնել մինչ 2020 թվականը։
«Այն ժամանակ մենք նույնիսկ չէինք կարող պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ»,-ասել է Ադրբեջանի նախագահը եւ ավելացրել․«Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը: Պարզապես պետք է մանրամասները մշակել: Սակայն, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»։