Ռուբեն Սեւակի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի եւ Գրիգոր Զոհրապի անավարտ մնացած սիրո պատմությունները մեկ բեմում էին՝ «Անավարտ սերեր» ներկայացման մեջ: Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի առթիվ փորձառու արվեստագետների եւ Գյումրու տնտեսագիտական վարժարանի անփորձ սաների համագործակցությունը բեմում հուզեց բոլորին:
Արվեստով կրթելու եւ թատրոնը կրթօջախ տանելու նպատակով դերասանուհի Մալվինա Խաչատրյանը պիես էր գրել ու բեմադրել հատուկ վարժարանի սաների համար: Մալվինան ուսումնասիրել էր Եղեռնին զոհ գնացած հայ մտավորականների սիրո պատմությունները, դրանք դարձրել կարմիր թել եւ զարգացրել ու հասցրել էր մինչեւ մեր օրերը: «Ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ դրանից առաջ ու այսօր, մեզ կփրկի միայն սերը»,-ասում է պիեսի հեղինակը:
«Սիրո լեզվով խոսել եղեռնի մասին, դժվար էր: Պիեսն ապացուցեց, մենք էլ կրկին համոզվեցինք, որ անգամ պատերազմն ու արհավիրքը սիրուն հաղթել չեն կարող»,-ներկայացման ավարտին ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հովհաննես Հովհաննիսյանը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։