Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 22-ին գերատեսչություն է այցելել Չեխիայի պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են նաեւ չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը եւ զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։