ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 25-ի ճեպազրույցի ժամանակ ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է բացառապես դիվանագիտական մեթոդներով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հետ կապված բոլոր հարցերի կարգավորմանը։
«Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ համաձայնագրերը պետք է լինեն կայուն, հավասարակշռված եւ փոխընդունելի։ Դրանք պետք է հիմք ծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։ Եվ մենք հաստատում ենք կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ համաձայնագրերի հիման վրա խորհրդատվական օգնություն տրամադրելու շարունակման մեր պատրաստակամությունը»,-հայտարարել Զախարովան։
Հաջորդիվ շարունակելով անդրադառնա նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարությանը ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այն շարունակում է մնալ ակտուալ։
«Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ համաձայնագրերի փաթեթը մնում է արդիական։ Եվ կողմերից որեւէ մեկը պաշտոնապես չի չեղարկել դրանք»,-ասել է Զախարովան։