Համաբելառուսական ժողովրդական ժողովը, որը ղեկավարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաստատել է Բելառուսի ռազմական նոր դոկտրինը։ Դրա համաձայն երկրի տարածքում ռուսական միջուկային զենքի տեղակայումը դիտարկվում է որպես ռազմավարական զսպման միջոց։
Նիստի ընթացքում Լուկաշենկոն նաեւ հայտարարել է, որ Բելառուսի տարածքում ՌԴ-ն մի քանի տասնյակ միջուկային զինամթերք է տեղակայել։ Նա սխալ է համարել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Բելառուսից ռազմավարական միջուկային զենքի դուրսբերումը։
«Ես ստիպված էի ստորագրել այդ փաստաթուղթը։ Բայց եթե ես այդ ժամանակ որոշում կայացնեի, մենք երբեք չէինք հանի ռազմավարական միջուկային զենքը Բելառուսի տարածքից։ Դա ամենահզոր զինանոցն էր։ Մեզ ոչ մի այլ ժամանակակից զենք պետք չէր լինի։ Բայց սա որոշվել է ինձնից առաջ՝ ամերիկացիների պահանջով»,-ասել է Լուկաշենկոն։