Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին խաղաղության եւ սահմանների նկատմամբ հարգանքի համար մղվող պայքարում: Այս մասին ասվում է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի X-ի գրառման մեջ, որին կից ներկայացված է նաեւ նրա ելույթը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը հնչեցրած ելույթի տեսագրությունը։
En ce 24 avril, la France s'incline en hommage à un peuple supplicié.
En ce 24 avril, en ce jour de commémoration du génocide arménien, la France réaffirme son soutien à l’Arménie dans son combat pour la paix et pour le respect de ses frontières. pic.twitter.com/GAhYP75ze0
— Gabriel Attal (@GabrielAttal) April 24, 2024
«Այս հիշարժան պահին, երբ ամեն ինչ մեզ երբեմն ստիպում է դադարել հավատալուց, ուզում եմ հույս տեսնել: Հույս, որովհետեւ Հայաստանը դիմացել է, եւ նա գրում է իր ու իր ժողովրդի ապագան: Ուզում եմ հույս հայտնել խաղաղության եւ համերաշխության համար, որովհետեւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, եւ չնայած կորուստներին, երբեք չենք հանձնվում»,-ասել է Ատալը եւ հույս հայտնել, որ «ժողովրդավարության, հանդուրժողականության եւ ազատության մեր ընդհանուր արժեքները կհաղթեն»:
«Հայաստանը դրամաներ, արցունքներ, հարձակումներ է վերապրել։ Այս ապրիլի 24-ին Ֆրանսիան խոնարհվում է խոշտանգված ժողովրդի առաջ»,-եզրափակել է Ատալը։