Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային հենասյուն։ Այս մասին APA գործակալության փոխանցմամբ ասվում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«Գեոդեզիական չափումների հիման վրա Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության սահմանի կոորդինատների ճշտման աշխատանքների շրջանակում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային հենասյուն»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Դրանում նաեւ նշվում է, որ երկու պետությունների փորձագիտական խմբերի աշխատանքը շարունակվում է։