ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առողջ տնտեսական մրցակցությունը օգուտ կբերի երկու երկրներին, սակայն այն պետք է արդար լինի: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Չինաստանում ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Ես ընդգծել եմ, որ ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ Չինաստանը կարող են շահել տնտեսության մեջ առողջ մրցակցությունից, բայց այս մրցակցությունը պետք է լինի արդար»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։
Spoke with U.S. business leaders about the challenges and opportunities they face doing business here in China. I emphasized that both the U.S. and China can benefit from healthy economic competition, but that competition must be fair. pic.twitter.com/gkAtL5hpoB
— Secretary Antony Blinken (@SecBlinken) April 25, 2024
Նրա խոսքով, Շանհայում Ամերիկյան առեւտրի պալատի կողմից կազմակերպված հանդիպմանը քննարկվել են այն դժվարությունները, որոնց բախվում են ամերիկացի գործարարները Չինաստանում բիզնես անելիս, ինչպես նաեւ նրանց համար բացվող հնարավորությունները։
Բլինկենի աշխատանքային այցը Չինաստան սկսվել է ապրիլի 24-ին՝ Շանհայ ժամանելով։ Ապրիլի 25-ին ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Պեկին։ Նա մտադիր է Չինաստանում մնալ մինչեւ ապրիլի 26-ը։