Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ մայիսին ծրագրում է այցելել Չինաստան՝ միեւնույն ժամանակ չհստակեցնելով ուղեւորության ժամկետները։
«Ես պլանավորում եմ այց կատարել մայիսին»,- ասել է նախագահը Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռներեցների միության համագումարում։ Ավելի վաղ ՌԴ ղեկավարի այցը Չինաստան հաստատել էր մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով Չինաստան էր ուղեւրովել 2023-ի հոկտեմբերին՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումի շրջանակներում։ Դա նախագահի պաշտոնում Պուտինի 18-րդ այցն էր Չինաստան։