Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնն այսօր՝ ապրիլի 26-ին դադարեցրել է իր գործունեությունը։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
Աղդամում մոնիտորինգային կենտրոնը ստեղծվել էր Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ 2021 թվականի հունվարի 30-ին ստորագրված հուշագրի համաձայն, որի նպատակը 2020 թվականի 44 օրյա պատերազմը ավարտող նոյմեբերի 9-ի հայտարրաության համաձայն հաստատված հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկումն էր։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին տեղեկությունը տարածել էր ապրիլի 18-ին։ Սրան էլ նախորդել էր Լեռնային Ղարաբաղի տարածքից ռուս խաղապահների դուրս բերուման գործընթացի մեկնարկը, որի մասին Կերմլը պաշտոնապես հաստատել էր ապրիլի 17-ին։