ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին քննադատել է Վրաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Վեդանտ Պատելը, մասնավորապես, մեկնաբանել է Եվրախորհրդարանի բանաձեւը, որը խորհուրդ է տալիս չսկսել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները այն պայմաններում, երբ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կսկսի գործել երկրում։ Բացի այդ, լրագրողները խնդրել է Պետդեպարտամենտի ներկայացուցչին մեկնաբանել նաեւ այն տեղեկությունը, թե Կոնգրեսում «լուրջ քննարկում կա, ինչպես արձագանքել Վրաստանի կառավարության գործողություններին»։
«Ես չեմ մեկնաբանի Կոնգրեսի որեւէ խորհրդակցություն։ Բայց մենք արդեն շաբաթներ շարունակ քննարկում ենք այս օրինագիծը, եւ ես կկրկնեմ այն, ինչ նախկինում լսել եք ինձանից։ Մենք գտնում ենք, որ այս օրենքի բովանդակությունը չափազանց անհանգստացնող է: Սա նման է այն օրենքներին, որոնք մենք տեսնում ենք Կրեմլում եւ աշխարհի այլ երկրներում, որոնք ԶԼՄ-ները, քաղաքացիական հասարակությանը, ոչ առեւտրային կազմակերպություններին ճնշելու պատմություն ունեն: Մենք կարծում ենք, որ նման օրենսդրությունը անհամատեղելի է Եվրամիության հայտարարված նպատակների հետ, եւ Վրաստանն է հայտարարել է, որ շահագրգռված է [ԵՄ ինտեգրմամբ]»,-ասել է Պատելը։