Հնդկաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը այսօր՝ ապրիլի 26-ին հրավիրած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հայաստանին զենք մատակարարելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս հնչեցրած դժգոհություններին։
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի եւ Երեւանի հետ, սակայն Նյու Դելին նաեւ մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումը խթանելու մասին, հայտարարել է ՝ արձագանքելով Հայաստանին զենք մատակարարելու հարցով Ադրբեջանի դժգոհություններին։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Հայաստանի հետ, բայց նաեւ Հնդկաստանի պաշտպանական արտահանման խթանման քաղաքականություն ենք վարում», — ասել է Ջեյսվալը։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին միջազգային համաժողովի ժամանակ Ալիեւը հայտարարել էր, թե Բաքուն չի կարող նստել եւ սպասել, մինչեւ Ֆրանսիան, Հնդկաստանը եւ Հունաստանը զինեն Հայաստանին Ադրբեջանի դեմ։