Երեւանի պետական համալսարանի Շարունակական կրթության կենտրոնը (ՇԿԿ) հայտարարում է «Հաշտարարության եւ կոնֆլիկտների լուծման կրթական ծրագրի մշակման» մրցույթ։ Այս մասին ասվում է ԵՊՀ կայքում տեղադրված հայտարարության մեջ։
ԵՄ ֆինանսական աջակցությամբ եւ բրիտանական Քընսիլիեյշըն Ռեսորսիս (Conciliation Resources) կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ՇԿԿ-ն մտադիր է մշակել եւ ԵՊՀ-ում ներդնել «Հաշտարարության եւ կոնֆլիկտների լուծման» հավաստագիր տրամադրող կրթական ծրագիր, որը բաղկացած է լինելու կոնֆլիկտների վերլուծություն եւ լուծում, վեճերի այլընտրանքային լուծում (հաշտարարություն/մեդիացիա), կոնֆլիկտների հետազոտության համար հետազոտական մեթոդներ բաղադրիչներից։
Ծրագրի մշակման եւ իրականացման նպատակն է կրթական ծրագիրը մշակող միջգիտակարգային թիմ ձեւավորելը։