Բաքուն եւ Երեւանը հավելյալ քայլեր են ձեռնարկում խաղաղության համաձայանգրի ստորագրման համար։ Այս մասին այսօր Բռլինում կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Հիշեցնելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները վերջերս հանդիպել են Գերմանիայում՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով, Ալիեը նշել է. «Հաջորդ հանդիպումը ծրագրվում է անցկացնել Ղազախստանում։ Այսպիսով, մենք հավելյալ քայլեր ենք ձեռնարկում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»։
Ադրբեջանի նախագահը նաեւ հավելել է, որ Բաքուն բարձր է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունները։