Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտրարաել է, որ Հայաստանի հետ պետական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի շնորհիվ Ադրբեջանը վերադարձրել է 4 գյուղ։ Այս մասին նա ասել է ապրիլի 26-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող գործընթացի արդյունքում սկսվեց դեմարկացիա, անգամ դելիմիտացիա։ Մեզ են վերադարձվել 1990 եւ 1992 թվականներին օկուպացված 4 ադրբեջանական գյուղ»,-ասել է Ալիեւը։
Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ «խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան»՝ հավելելով, որ Բաքուն պատրաստակամ է աշխատել բոլոր այն երկրների հետ որոնք իսկապես պատրաստ են ներդրում ունենալ այդ հարցում։