Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա եւ Հունգարիա։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկի եւ վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մայիսի 5-ից 10-ը պետական այցեր կկատարի այս երեք երկրներ»,-ասել է Չունինը։