ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել դիմակայել Իրանի «աճող սպառնալիքին»՝ մատնանշելով Իսրայելի վրա վերջին հարձակումից հետո Թեհրանի «ապակայունացնող ազդեցության» աճը տարածաշրջանում։
«Այդ հարձակումը ընդգծում է Իրանի կողմից սուր եւ աճող սպառնալիքը եւ միասնական պաշտպանություն ստեղծելու համար միասին աշխատելու անհրաժեշտությունը»,-ասել է Բլինկենը ելույթ ունենալով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի նախարարական հանդիպման ժամանակ։
Բացի այդ, պետքարտուղարը մատնանշել է նաեւ Եմենի «Անսար Ալլահ» շարժման դեմ պայքարելու անհրաժեշտությունը, որը աջակցություն է ստանում Իրանի կողմից եւ 2023 թվականի նոյեմբերից հարձակումներ է իրականացնում Կարմիր ծովում եւ Ադենի ծոցում Իսրայելի հետ կապ ունեցող առեւտրային նավերի վրա:
«Մենք կարեւորում ենք Կարմիր ծովում անվտանգ նավարկության կարեւորությունը համաշխարհային տնտեսության համար»,-ասել է Բլինկենը։
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 29-ին Բլինկենը ժամանել է Սաուդյան Արաբիա, որը նրա տարածաշրջանային շրջագայության առաջին կանգառն է։ Այս շաբաթ պետքարտուղարը կայցելի նաեւ Իսրայել եւ Հորդանան, որտեղ ննքարկումներ կանցկացնի Գազայի հատվածում տիրող իրավիճակի շուրջ։
Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի խոսքով՝ պետքարտուղարը այցի ընթացքում կկենտրոնանա Գազայում հրադադարի հաստատման վրա, ինչը թույլ կտա ազատ արձակել ՀԱՄԱՍ կողմից պատանդառվածներին եւ կրկնապատկել բնակչության համար նախետսված մարդասիրական օգնության ծավալը։