Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել Եվրամիության տարածքում TikTok-ի արգելափակման հնարավորությունը։ «Դա բացառված չէ», — հայտարրաել է նա Նիդեռլանդների Մաաստրիխտում կայացած միջոցառման ժամանակ:
Ֆոն դեր Լեյենը հավելել է, որ Եվրահանձնաժողովը «աշխարհում առաջին կազմակերպությունն է, որն արգելել է TikTok-ը կորպորատիվ հեռախոսների վրա»։
«Մենք գիտենք, թե ինչ վտանգ է ներկայացնում TikTok-ը»,- հավելել է նա։
Օգոստոսի 25-ից Եվրամիությունը որոշել է ուժեղացնել վերահսկողությունը 19 առցանց հարթակների գործունեության նկատմամբ, որոնք, ըստ պաշտոնյաների, դասվում են «առանձնակի խոշորների» կատեգորիային։ Դրանք ներկայումս ներառում են X, TikTok, Instagram, YouTube, Google եւ Amazon Store ծառայությունները: Եվրահանձնաժողովը ընդգծում է, որ նոր օրենքով առաջնահերթությունները կլինեն երեխաների պաշտպանությունը եւ ապատեղեկատվության, այդ թվում՝ «ռուսամետ քարոզչության» դեմ պայքարը։