Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դիտարկում է Եգիպտոսից Գազայի հատվածում պահվող 33 պատանդների ազատ արձակման նոր առաջարկը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով սեփական դիվանագիտական աղբյուրներին։
Ըստ նրանց՝ Եգիպտոսն առաջարկել է ազատ արձակել 33 պատանդների՝ Գազայի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման դիմաց։ Առաջարկը պատրաստվել է Իսրայելի օգնությամբ, թեեւ աղբյուրները նշում են, որ հրեական պետությունը լիովին համաձայն չէ դրա հետ։
Նոր առաջարկը ներառում է երկու փուլ։ Առաջին փուլը ներառում է 20-ից 33 պատանդների ազատ արձակում մի քանի շաբաթվա ընթացքում՝ ռազմական գործողությունների դադարի դիմաց: Երկրորդ փուլը նախատեսում է «կայուն խաղաղության վերականգնում», ինչը նշանակում է, որ փորձ է կատարվելու գտնել մշտական հրադադար հաստատելու շուրջ բանակցություններ վարելու ճանապարհ՝ «առանց այն այդպես անվանելու»: