Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Այս մասին գրում է «Ազատությունը»՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին։
Զրուցակիցը նաեւ նշել է, որ Բուդապեշտը պահանջում է, որպեսզի Ադրբեջանը եւս ներառվի այդ ծրագրում, ինչն, ըստ աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։