Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը X-ի գրառման մեջ ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի վերաբերյալ համաձայնագիրը։
«Ես ողջունում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջերս ձեռք բերված համաձայնագիրը սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ հիմնված Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա»,-գրել է Բուրիչը։
I welcome the recent agreement between Armenia & Azerbaijan on the process of delimitation based on the Alma-Ata Declaration of 1991/Je me félicite du récent accord entre l'Arménie et l'Azerbaïdjan sur le processus de délimitation fondé sur la déclaration d'Alma-Ata de 1991
— Marija Pejčinović Burić (@MarijaPBuric) April 30, 2024