Մեղադրանքները, թե իբր Ռուսաստանը քիմիական զենք է կիրառել Ուկրաինայի զինված ուժերի դեմ, անհիմն են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք տեսանք այդ մասին լուրերը, ինչպես միշտ, նման մեղադրանքները հնչում են բացարձակապես անհիմն եւ ոչ մի բանով չեն հաստատվում», — ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ից հնչող այն հայտարարությունները, թե Ռուսաստանը քլորոպիկրին է օգտագործել Ուկրաինայի զինված ուժերի դեմ։
«Ռուսաստանը հավատարիմ է եղել եւ հավատարիմ է մնում այս ոլորտում միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորություններին»,- ընդգծել է Պեսկովը։
Հիշեցնենք․ ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել էր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին, որտեղ նշվում էր, որ դրանք հիմնականում կապված են Ուկրաինայի զինված ուժերի դեմ քիմիական զենք կիրառելու հետ։