Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «X» սոցիալական ցանցում գրառում է հրապարակել ԱՄՆ Պետքարտուղարության ղեկավարի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Դերեկ Շոլլեթի հետ զրույցի մասին։
Կոբախիձեն, մասնավորապես, հայտարարել է ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանի աջակցության մասին Վրաստանում «հեղափոխության փորձերին»։
«Ես Դերեկ Շոլլետին հայտնեցի իմ անկեղծ հիասթափությունը 2020-2023 թվականներին տեղի ունեցած երկու հեղափոխությունների փորձերի կապակցությամբ, որոնց աջակցում էր ԱՄՆ նախկին դեսպանը, որոնք իրականացվել են արտաքինից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների միջոցով։ Եթե այդ փորձերը հաջողությամբ պսակվեին, ապա Վրաստանում կբացվեր երկրորդ ճակատը»,-գրել է Կոբախիձեն։
Spoke to @CounselorDOS and expressed my sincere disappointment with the two revolution attempts of 2020-2023 supported by the former US Ambassador and those carried out through NGOs financed from external sources. Had these attempts been successful, the second front line would…
— Irakli Kobakhidze (@PM_Kobakhidze) May 3, 2024
Վրաստանի վարչապետի խոսքերով հանդիպման ընթացքում Շոլլետին ասել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաների «կեղծ հայտարարությունները թափանցիկության օրինագծի եւ փողոցային հանրահավաքների վերաբերյալ» իրեն հիշեցրել են 2020-2023 թվականներին ԱՄՆ նախկին դեսպանի կողմից արված նմանատիպ հայտարարությունները, «որը նպաստել է արտաքին ֆինանսավորմամբ բռնությանը եւ հեղափոխական գործընթացներին աջակցելուն»։
Այս ֆոնին Թբիլիսիի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների «վերաբեռնումը», ըստ Կոբախիձեի, անհնար է «առանց արդար եւ ազնիվ մոտեցման»:
Գրառման վերջին հատվածում վարչապետը հավելում է․ «Ես պարոն Շոլլետին չեմ հայտնել իմ անհանգստությունը Նյու Յորքում ուսանողների բողոքի ցույցի դաժան ցրման կապակցությամբ»։